Bookmark and Share

Nov 17, 2009

Ինչ ներբեռնել (download), և ինչից խուսափել?

‘Սեքս’-ից հետո ինտերնետում ամենաշատ փնտրվող բառը ‘ներբեռնել’ (download) և ‘ձրի ծրագիրն’ (freeware) է: Նկարում ես շրջանակի մեջ եմ վերցրել արդյունքների քանակը: Եթե արդյունքները շատ են, նշանակում է այդ թեման շատ է փնտրվում և եկամտաբեր է, որի հետևանքով և կան այդքան շատ հոդվածներ ու կայքեր այդ թեմայի մասին:

 







Նայենք նաև այլ թեմաներ կամ գերթեմաներ, որոնց արդյունքը գերազանցում է նույնիսկ միլիարդը:
Հիմնականում մարդկանց հետաքրքրող նյութն է ‘սեքսը’, ‘աղջիկներ’, ‘սեքս վիդեո’, ‘ձրի ներբեռնում’ (download), ‘google’, ‘yahoo’, ‘chat’, ‘երաժշտություն’, ‘խաղեր’ և այլն:










Շատերը, երբ փնտրում են որևէ նյութ ինտերնետում, գտնելուց հետո, եթե իրենց ցանկացած նյութը վճարովի է, ապա այդ նյութի հետ ավելացնում են ‘անվճար’ (free) բառը և նորից փնտրում:







Սակայն մեկ այլ թեմա է այն, որ ինտերնետում նաև կան բաներ, որ առաջին հայացքից թվում են անվճար, բայց իրականում կամ կարճ տարբերակն են ձեր ցանկացած ապրանքի / ծրագրի կամ էլ գրանցվելու մի լաբիրինթ են, որ ձրին տալու համար պահանջում են այս մոլորակում ձեր գոյության բոլոր հնարավոր մանրամասնությունները (երբեմն նույնիսկ թվում է, թե շատ կայքեր իրենց երկրի ազգային անվտանգությանը ձեր ետևից են ուղարկելու):

Ընտրել Ճիշտ Կայքը

Շատ հաճախ փնտրելը ինձ համար նույնիսկ զայրացուցիչ է: Ինչ որ տեսնում ես վերնագրում, շատ հաճախ չի համապատասխանում կայքի բովանդակության հետ: Լավագույն կայքերը իրականում կարելի է գտնել երկար ժամանակ ճիշտ փնտրելուց հետո միայն:

Կան էլեկտրոնային հրատարակչություններ, որտեղ կարելի է զետեղել հոդվածներ (հիմա չեմ խոսելու, թե որքան անկապ հոդվածներ կան կարևոր թեմաների վերաբերյալ, պարզապես այդ հոդվածները չպետք է ունենան ուղղագրական և կետադրական սխալներ ու դրանք հաստատված են ինտերնետում) և այդ հոդվածների մեջ կարելի է գտնել ձեր ցանկացած ծրագրերի մասին կարևոր տեղեկություններ` գրված մասնագետների կողմից: Կարելի է նաև միանալ տարբեր ֆորումների և հասկանալ, թե մարդկանց ինչ է հետաքրքրում կամ ինչ են քննարկում:

Շատ զգույշ պետք է լինեք որևէ ձրի ծրագիր ներբեռնելուց, նամանավանդ, եթե դա վերաբերվում է այն ծրագրերին, որոնք մաքրում են կոշտ սկավառակը (free disk cleaner): Այս տիպի ծրագրերը լրտես ֆայլեր են թողնում աշխատացնող համակարգի ռեգիստրացիոն բաժնում, որ հետևեն, թե ինչ եք անում համակարգչում: Երբեք մի վստահեք ‘անվճար մաքրող’ ծրագրերին:

Լավագույն դեպքում կարող եք ներբեռնել անվճար խաղեր, երգեր կամ ֆիլմեր: Իմ առաջարկն է, որ համակարգչի կենսական կարևորության ծրագրերը չբեռնեք անվճար կայքերից և հաճախ մաքրեք ձեր ինտերնետ բրաուզերի քեշն (cache) ու քուքիները (cookies): Սրա վերաբերյալ արդեն ունեցել ենք հոդված, այն կարող եք կարդալ հոդվածների արխիվից:

Զգուշություն և ջանսաղություն…

No comments:

Post a Comment