Bookmark and Share

Nov 27, 2009

ԻՆչպես Լուծել Ռեգիստրի Խնդիրները? >>Լավագույն Ծրագրերը<<

Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ համակարգիչների մոտավորապես 92% ունեն վնասված կամ վտանգավոր ֆայլեր: Միջին հաշվարկով գրեթե բոլոր համակարգիչներն ունեն 130+ սխալներ ռեգիստրացիոն մուտքերի վնասվածքների կամ բացակայության հետևանքով: Ուրեմն հարցս հետևյալն է, երբ և ինչու են առաջանում ռեգիստրի խնդիրներ (Registry Problems)?:
Եթե ձեր համակարգչի սիստեմը նոր է, ապա ոչ մի փոփոխություն ռեգիստրներում պետք չէ անել, քանի որ դեռ շատ նոր ծրագրեր չեք գցել կամ հանել համակարգչից: Սակայն, ժամանակի ընթացքում ձեր ռեգիստրները կլցվեն ներմուծվող կամ հեռացվող ծրագրերի, սարքերի և այլ հիմնական սիստեմային ծրագրերի հաշվին: Այդ մշտական ավելացումները և հեռացումները կստիպեն, որ ժամանակի ընթացքում ձեր համակարգչի ռեգիստրները բաժանվեն մասերի կամ բաժինների, որը կոչվում է ֆրեգմենտացիա` դառնալով վնասված կամ լի սխալներով:
Եկեք կարճ զննում անենք, թե ինչ հիմնական սխալներ կարող է համակարգիչն ունենալ ռեգիստների խնդիրների դեպքում:

Տարածված սխալներն են. (errors)
1. Բացակայող, կիսատ կամ վատ հավելյալ ծրագրերը, Windows ուղիները,  կարճանունները (shortcuts) և հղումները
2. Բրոուզերի անցանկալի օբյեկտները
3. Չօգտագործվող կամ հնացած Ստարտ մենյույի ծրագրեր
4. Ծրագրի բացակայող կամ վնասված ավելացումներ
5. Active X/COM օբյեկների վնասվածք
6. Հնացած փոխանցվող DLLs և պահոցներ (folders)
7. Ռեգիստրացիոն ամբողջական և հրահանգային պահոցների մուտքեր, ներառյալ Իմ Դոկը, պրոֆիլ, նախընտրած և այլն:















 
Եվ այս ցանկը կարելի է շարունակել: Շատերը համակարգչի վերաբերյալ մանրամասն գիտելիքներ չունեն և չեն հասկանում վերոհիշյալ բաները, բայց դա կարևոր չէ: Պարզապես մի փոքր օրինակով բացատրեմ, թե ինչ է սա նշանակում: Երբ դուք ինչ-որ ծրագիր եք հեռացնում ձեր համակարգչի սիստեմից, շատ հավանական է, որ որոշ բաներ այդ ծրագրից աղբի նման կմնան ձեր համակարգչի ռեգիստրներում և կոշտ սկավառակի վրա:
Եվ դրանց հետևանքով հաճախ կարող է ստանաք սխալների հաղորդագրություն, կարող է դանդաղ բացվի / միանա ձեր համակարգիչը, կարող է դանդաղ աշխատի, մերժի որոշ հրահանգների կատարումը, ծրագրային ավելացումների աշխատանքային խնդիրներ: Եվ ինչու են այս խնդիրները հայտնվում?: Կրկնում եմ, համակարգչային սիստեմին ավելացվող կամ նրանից հեռացվող ծրագրերը թողնում են կիսատ մնացած մասեր ռեգիստրներում, նաև այն պատճառով, որ որոշ ծրագրեր թողնում են հետքեր ձեր ռեգիստրներում, ինչպես նաև չօգտագործվող և չհեռացված դրայվերները կարող են բերել այս խնդիրներին:

Անշուշտ ձեր համակարգչի ռեգիստրը պետք է մաքրել, եթե նման խնդիրների արդեն հանդիպել եք: Այն կարող եք մաքրել օգտագործելով անվճար ծրագրեր: Ինտերնետում հիմա շատ բան կարելի է գտնել անվճար, բայց այդ գտածի մեջ անկեղծ եմ ասում շատ քիչ բան կա որակով: Ոչ մի կազմակերպություն առանց որևէ բանի անվճար չի տրամադրի որակյալ ծրագիր: Իմ խորհուրդն է, որ խուսափեք համակարգիչը մաքրող ցանկացած անվճար ծրագրից:

Եթե ուզում եք իսկապես մաքրել ձեր համակարգիչը սխալներից, ապա ես առաջարկում եմ հետևյալ ծրագիրը, այն մի քիչ արժեքավոր է, բայց հավատացեք ինձ արժի գնել ու անընդհատ օգտագործել որակյալ ծրագիրը: Կամ ընտրեք այս մյուսը:

Կամ կարող եք գնել հետևյալ ՌԵԳԻՍՏՐ ՄԱՔՐՈՂ (Reg Cleanup) ծրագիրը առայժ միայն $3, որը գտնվում է մեր կայքի աջ պատուհանում: Այս ծրագիրը ես օգտագործում եմ պարբերաբար, և այն ռեգիստրներ մաքրելուց բացի ունի նաև շատ այլ կարողություններ, որոնց թվում կոշտ սկավառակի անալիզ և մաքրում, սխալների անալիզ և մաքրում, ռեգիստրի մաքրում, դեֆրագմենտացիա, ծրագրերի ամբողջական հեռացում, լրտես ֆայլերի որոնում և հեռացում և շատ ուրիշ կարևոր ֆունկցիաներ:














 Հոգ տարեք ձեր համակարգչի համար և այն կհոգա ձեր համար! 

###

Nov 17, 2009

Ինչ ներբեռնել (download), և ինչից խուսափել?

‘Սեքս’-ից հետո ինտերնետում ամենաշատ փնտրվող բառը ‘ներբեռնել’ (download) և ‘ձրի ծրագիրն’ (freeware) է: Նկարում ես շրջանակի մեջ եմ վերցրել արդյունքների քանակը: Եթե արդյունքները շատ են, նշանակում է այդ թեման շատ է փնտրվում և եկամտաբեր է, որի հետևանքով և կան այդքան շատ հոդվածներ ու կայքեր այդ թեմայի մասին:

 







Նայենք նաև այլ թեմաներ կամ գերթեմաներ, որոնց արդյունքը գերազանցում է նույնիսկ միլիարդը:
Հիմնականում մարդկանց հետաքրքրող նյութն է ‘սեքսը’, ‘աղջիկներ’, ‘սեքս վիդեո’, ‘ձրի ներբեռնում’ (download), ‘google’, ‘yahoo’, ‘chat’, ‘երաժշտություն’, ‘խաղեր’ և այլն:










Շատերը, երբ փնտրում են որևէ նյութ ինտերնետում, գտնելուց հետո, եթե իրենց ցանկացած նյութը վճարովի է, ապա այդ նյութի հետ ավելացնում են ‘անվճար’ (free) բառը և նորից փնտրում:







Սակայն մեկ այլ թեմա է այն, որ ինտերնետում նաև կան բաներ, որ առաջին հայացքից թվում են անվճար, բայց իրականում կամ կարճ տարբերակն են ձեր ցանկացած ապրանքի / ծրագրի կամ էլ գրանցվելու մի լաբիրինթ են, որ ձրին տալու համար պահանջում են այս մոլորակում ձեր գոյության բոլոր հնարավոր մանրամասնությունները (երբեմն նույնիսկ թվում է, թե շատ կայքեր իրենց երկրի ազգային անվտանգությանը ձեր ետևից են ուղարկելու):

Ընտրել Ճիշտ Կայքը

Շատ հաճախ փնտրելը ինձ համար նույնիսկ զայրացուցիչ է: Ինչ որ տեսնում ես վերնագրում, շատ հաճախ չի համապատասխանում կայքի բովանդակության հետ: Լավագույն կայքերը իրականում կարելի է գտնել երկար ժամանակ ճիշտ փնտրելուց հետո միայն:

Կան էլեկտրոնային հրատարակչություններ, որտեղ կարելի է զետեղել հոդվածներ (հիմա չեմ խոսելու, թե որքան անկապ հոդվածներ կան կարևոր թեմաների վերաբերյալ, պարզապես այդ հոդվածները չպետք է ունենան ուղղագրական և կետադրական սխալներ ու դրանք հաստատված են ինտերնետում) և այդ հոդվածների մեջ կարելի է գտնել ձեր ցանկացած ծրագրերի մասին կարևոր տեղեկություններ` գրված մասնագետների կողմից: Կարելի է նաև միանալ տարբեր ֆորումների և հասկանալ, թե մարդկանց ինչ է հետաքրքրում կամ ինչ են քննարկում:

Շատ զգույշ պետք է լինեք որևէ ձրի ծրագիր ներբեռնելուց, նամանավանդ, եթե դա վերաբերվում է այն ծրագրերին, որոնք մաքրում են կոշտ սկավառակը (free disk cleaner): Այս տիպի ծրագրերը լրտես ֆայլեր են թողնում աշխատացնող համակարգի ռեգիստրացիոն բաժնում, որ հետևեն, թե ինչ եք անում համակարգչում: Երբեք մի վստահեք ‘անվճար մաքրող’ ծրագրերին:

Լավագույն դեպքում կարող եք ներբեռնել անվճար խաղեր, երգեր կամ ֆիլմեր: Իմ առաջարկն է, որ համակարգչի կենսական կարևորության ծրագրերը չբեռնեք անվճար կայքերից և հաճախ մաքրեք ձեր ինտերնետ բրաուզերի քեշն (cache) ու քուքիները (cookies): Սրա վերաբերյալ արդեն ունեցել ենք հոդված, այն կարող եք կարդալ հոդվածների արխիվից:

Զգուշություն և ջանսաղություն…

Nov 14, 2009

Ստուգել եք Ձեր Համակարգչի Ջերմությունը?

Համակարգչի ջերմությունը, ինչպես և այս բառն է հուշում, ձեր համակարգչի ջերմությունն է: Դա համակարգիչն աշխատացնող բազմաթիվ սարքերի աշխատանքի շնորհիվ առաջացող ջերմություն է: Դրա մեջ մտնում են կոշտ սկավառակները, գրաֆիկական քարտերը, CD/DVD ROM-ը, հոսանքը կարգավորող սարքերը և հիշողության սարքերը, որոնք և արտադրում են հիմնական ջերմությունը: Այս սարքերից անջատվող ջերմությունը կարող է ունենալ բազմակողմանի վնասակար ազդեցություն ձեր համակարգչի վրա:

Ջերմության Հիմնական Աղբյուրը

Համակարգչի մեջ հիմնական ջերմությունը գալիս է Ջոուլի ազդեցությունից, այսինքն, երբ էլեկտրական էներգիան փոխարինվում է ջերմային էներգիայի: Համակարգչում գտնվող բազմաթիվ հաղորդալարեր կապակցված են միմյանց հետ և այստեղ տեղի է ունենում Ջոուլի ազդեցությունը. լարումը փոխազդեցության մեջ է դնում էլեկտրոններն ու կոնդուկտորների իոնները` ստեղծելով ջերմային էներգիա:
cooler
Բարձր Ջերմաստիճանի Բացասական Ազդեցությունը

1. Բարձր ջերմաստիճանը մեծացնում է հավանականությունը, որ համակարգչում գործող ամենաթույլ սարքերից մեկըշուտ շարքից դուրս գա:
2. Բարձր ջերմաստիճանը սարքերի մեջ կարող է առաջացնել խափանումներ, որոնք ժամանակի ընթացքում կսկսեն դանդաղ աշխատել:
3. Նվազեցնում է համակարգչի ընդհանուր կենսունակությունը, կարճ ասած, համակարգիչը երկար չի ապրի:

Հսկել և Պահել Համակարգիչը Ցածր Ջերմաստիճանում


6 Քայլ Ձեր Համակարգիչն Արագացնելու Համար



Մենք ապրում ենք արագության դարաշրջանում և ամեն բանում ուզում ենք հասնել ամեն ինչի միանգամից: Դժվարությամբ ենք կանգառում սպասում մեր ավտոբուսին կամ որևէ ցանկացած հերթի մեջ ուզում ենք, որ մեր հերթը հասնի միանգամից: Սրճարաններում և ռեստորաններում ուզում ենք, որ մեր ուտեստը մատուցվի միանգամից, տանը և աշխատավայրում մեր գործի մեջ ուզում ենք միանգամից հասնել հաջողության:

Ավելին ասեմ, համակարգչային գիտությունը զարգանում է գերարագությամբ, և միայն նրա համար, որ հասնի մարդկանց կամ ավելի ճիշտ ասած սպառողի պահանջներին: Բոլորս աշխատելով համակարգչով` ուզում ենք, որ այն ցանկացած գործողություն կատարի արագությամբ:

Այս հոդվածի նպատակն այն է, որ ձեզ օգնենք առանց գումար վատնելու կրկնապատկեք ձեր համակարգչի արագությունը: Եթե դուք դեռ շատ հմուտ չեք համակարգիչն օգտագործելու մեջ, ապա այս հոդվածը կօգնի ձեզ արագացնելու ձեր համակարգիչը:

Անցնենք գործի:

Համակարգիչն անընդհատ, ամեն գործողության կամ ներբեռնելու (download) հետ կուտակում է տեղեկատվություն, որը համակարգչային լեզվով կոչվում է աղբ և այն կուտակվելով` դանդաղեցնում է համակարգչի գործնեությունը: Այդ կուտակումները ազդում են առաջին հերթին համակարգչի արագաշարժության վրա (RAM):

Կան հիմնական 6 քայլեր, որոնք կօգնեն արագացնել ձեր համակարգիչը: Դրանք հեշտ է կիրառելը, քանի որ այն, ինչը անելու ենք միասին մոտակա 5 րոպեների ընթացքում, արդեն ձեր համակարգչի մեջ է և մենք միայն օգտագործելու ենք ձեր համակարգչի հնարավորությունները:

1. Այս քայլը ամենահեշտն է և դժվար թե մեկը, որ պարբերաբար օգտագործում է համակարգիչ, այն կատարած չլինի: Բայց ապահովության համար ես ներառել եմ նաև այս քայլը:

Պարզապես մկնիկը պահեք էկրանի աղբամանի վրա (Recycle Bin),
recycle-bin1

Աջ սեղմումով կբացվի հետևյալ մենյուն, ապա ընտրեք (Empty Recycle Bin) և ‘OK’:
recycle-bin3


2. Հաջորդը, բացեք Internet Explorer –ը: Մտնում եք Tools բաժնի մեջ Internet Options,

5 Պատճառ Նոութբուքը Սեղանի Համակարգչին Փոխարինելու Համար

Այսօր նութբուքներն առաջարկում են մի քանի առավելություններ սեղանի համակարգիչների հանդեպ: Այստեղ արծածվելու են միայն հինգ հիմնական պատճառները, թե ինչու պետք է վերանայենք նոութբուքի մասին մեր ենթադրությունները:

Շատերս արդեն մեր կյանքն անհնար ենք տեսնում առանց համակարգչի, և երբ պետք է կատարել ընտրություն, առանց տատանվելու գնում ենք ամենահարմար գնով վաճառվող լավագույն համակարգիչը: Բայց կյանքը զարգացել է և շատերը սովորական սեղանի համակարգիչ ընտրելու փոխարեն ընտրում են նոութբուք: Ինչու? Պարզապես, որովհետև նոութբուքն ունի մի շարք առավելություններ:

Շարունակեք կարդալ…
notebook-side
1. Շարժունակություն


Հավանաբար արդեն սովորել եք, որ համակարգչով աշխատելիս աթոռը մոտեցնում եք սեղանին, մինչդեռ պետք է համակարգիչը մոտեցնեիք աթոռին: Նոութբուքը օգտագործվում է սեղանի վրա, բայց նաև տալիս է հնարավորություն այն տեղադրել այնպես, ինչպես մեզ է հարմար: Կամ միգուցե ձեզ հարմար է գիշերներն ուսումնասիրել ինտերնետը ձեր մահճակալի վրա, նոութբուքը (WIFI) անլար կապով կարող է թափառել ձեր հետ ուր, որ ուզեք: Այնպես, որ կարող եք ձեր նամակները ստուգել կամ ցանկացած համակարգչային գործ կատարել տան ցանկացած սենյակում:

Իհարկե նոութբուքը նաև լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր շատ են ճանապարհորդում: Էլ չեմ խոսում ուսանողների մասին, որոնք կարող են իրենց համակարգիչը տանել իրենց հետ գրադարան, իսկ բիզնես ոլորտի մարդիկ այն կարող են իրենց հետ ման տալ: Թվային սարքերից հիմա ինֆորմացիան շատ արագ կարելի է գցել ձեր համակարգչի մեջ և դրանք ուղարկել ձեր ընկերներին ինտերնետի միջոցով կամ այն ցույց տալ հարազատներին հենց համակարգչի մեջ: Հիշում եմ մի դեպք, երբ ընկերներով արտասահմանում գնացել էինք զբոսանքի և այնտեղ մեր կատարած բոլոր թվային նկարները միանգամից գցեցինք նոութբուքի մեջ ու անլար ինտերնետային կապի միջոցով ուղարկեցինք մեր ընկերներին Հայաստան: Հիշում եմ դեռ հյուրանոց չէինք հասել, իսկ մեր ընկերներն արդեն տեսել էին այդ նկարները:

2. Լավագույն պատկեր


Նոութբուքների էկրանի որակը վերջին տարիներին զգալի փոփոխություն կրեց: Օրինակ հիմա կարելի է գնել նոութբուքներ մինչև 17 դյույմ (անգլ. չափման միավոր = 2.5 սմ) տրամաչափի էկրանով, իսկ մի քանի տարի առաջ նման մեծ էկրաններով նոութբուքներ չէին վաճառվում: Հիմա կարելի է ձեռք բերել հետևյալ տրամաչափի էկրանով նոուտբուքներ 13.3 դյույմ LCD լայնէկրան (1280 x 800 pixels), 15.4 դյույմ LCD լայնէկրան (1440 x 900 pixels) կամ 17 դյույմ LCD (1680 x 1050 pixels) լայնէկրան:

3. Թեթևություն


Ընդամենը մի քանի տարի առաջ նունիսկ թեթև նոութբուքները դժվար էր երկար ժամանակ ուսին գցած տեղ տանել: Բայց ժամանակները փոխվել են և այսօր նոութբուքները իրոք թեթև են: Այս հոդվածը գրում եմ իմ SONY VAIO նոութբուքով, որի հաստությունը ընդամենը 1սմ է և այն կշռում է 1.5 կգ: Մեր ժամանակներում շատ նոութբուքներ համարվում են ուլտրաթեթև իրենց թեթևության և փոխադրելիության պատճառով:

4. Արագաշարժություն և մարտկոցային հոսանք


battery

Վաղուց համակրգիչ ունեցողները հիշում են, որ այն ժամանակ նոութբուքներն ունեին շատ թույլ RAM հիշողություն, փոքր տարածք կոշտ սկավառակի վրա, իսկ մարտկոցներն ունեին կարճ կյանք: Կրկին պետք է նշել, որ ժամանակները փոխվել են և ներկայիս նոութբուքները զինված են բարձր հնարավորություններով: Իմ համակարգիչն ունի 2 GB հիշողություն, որը կարելի է զարգացնել մինչև 4 GB, իսկ կոշտ սկավառակի ծավալը 250 GB է, սակայն շատ նոութբուքներ արդեն ունեն 4 GB հիշողություն և մինչև 500 GB ծավալ կամ տարածք կոշտ սկավառակի վրա: Սա նշանակում է, որ ձեր բոլոր ծրագրերը կարող եք ազատ գցել ձեր նոութբուքի մեջ կամ պահել zip սեղմած վիճակում, որպեսզի նոութբուքի հետ չպտտեք ծրագրային սկավառակներ: Ինչ մնում է նոութբուքների մարտկոցներին, ապա ասեմ, որ դրանք այլևս չեն տաքանում և չեն պայթում, ինչպես լինում էր առաջներում: Ներկա մարտկոցները երկարակյաց են: Օրինակ իմ նոութբուքը կարող է առանց հիմնական հոսանքի աշխատել մինչև 4 ժամ, եթե չնայեմ որևէ ֆիլմ կամ կատարեմ վիդեո մոնտաժ: Չնայած, եթե լավ հետազոտեք ինտերնետը կարող եք հայտնաբերել նոութբուքներ, որոնք խոստանում են աշխատել մարտկոցով մինչև 6 ժամ:

5. Այլ առավելություններ

Առաջներում նոութբուքի չափսերը և քաշը սահմանափակում էին որոշ հնարավորություններ, մինչդեռ այսօր դրանցում օգտագործվող պրոցեսորները և այլ կոմպոնենտները փոքր են և արդյունավետ, այնպես որ հիմա որքան հնարավոր է շատ այլ սարքեր են տեղադրված նոութբուքների մեջ: Շատ նոութբուքներ ունեն էկրանին հարմերեցրած ֆոտո/վիդեո խցիկ (webcamera), անլար ինտերնետին միանալու wireless հնարավորություն, միկրոֆոն, մի քանի USB մուտքեր, FireWire, Bluetooth, DVD/CD RW reader, աուդիո/թվային մուտք/ելք, հեռուստացույց միացնելու հնարավորություններ և այլն: Պետք է ասեմ, որ օր օրի զարգանում է գիտության այս ոլորտը, այնպես որ մի զարմացեք, եթե այս հոդվածը կարդալիս որոշ բաներ արդեն ձեզ շատ ծանոթ լինեն կամ համարեք հնացած: Ամեն օր կատարվում են բարեփոխումներ և նոութբուքների առավելությունը գնալով մեծանում է:

Նոութբուքների առավելություններն իրոք շատ են, և լավ կլինի, որ համակարգիչ գնելուց առաջ լավ մտածեք, թե ձեզ ինչ տեսակի համակարգիչ է պետք:

Մեր հաջորդ հոդվածներում կատարելու ենք փոքրիկ համեմատություն և տեսնելու եք սեղանի համակարգչի առավելություններն ու թերությունները նոութբուքների նկատմամբ:

###

Նոութբուքների և Սեղանի Համակարգիչների Առանձնահատկությունների Համեմատություն

Մեր կյանքում կամ հեռաուստացույցով շատ ենք տեսնում, որ մարդիկ իրենց տանը կամ գրասենյակներում օգտագործում են նոութբուքներ, միթե սա է այսօրվա պահանջարկը: Որն է մեր ընտրությունը:

Փոխադրվող համակարգիչները մի փոքր ավելի թանկ արժեն, քան սեղանի համակարգիչները: Այնպես որ մինչև իրականում չունենաք դրա կարիքը, պետք է մեծ գումարներ ծախսել, նամանավանդ, որ այդ գումարից ավելի փոքր գումարով կարող եք ձեռք բերել սեղանի համակարգիչ նույն հնարավորություններով հագեցած: Հիմնական առավելությունը փոխադրելիությունն է, այլապես սեղանի համակարգիչն ավելի արագ է և լավ հագեցած:

Այսօր Նոութբուքերի Մասին

Գնային տարբերություն

Հավանաբար զարմանում եք, թե ինչու է նոութբուքն ավելի թանկ, քան սեղանի համակարգիչը, մանավանդ որ նոութբուքի առանձնահատկությունները զիջում են սեղանի համակարգչին: Գնային տարբերությունը հիմնականում կախված է թանկարժեք փոքր, բայց ուժեղ սարքերի ու միկրոսխեմաների հետ, որոնք օգտագործվում են նոութբուքների մեջ` դրանց դարձնելով փոխադրելի, շարժական: Նոութբուքների համար կարևոր գործոն է փոքրությունը, արտադրած ջերմությունը, քաշը և աշխատունակությունը, և հենց այս առանձնահատկությունները ավելացնում են դրանց ինքնարժեքը:

Տարածքային պահանջներ

Չնայած որ նոութբուքերը իրականում քիչ տեղ են գրավում, սեղանի համակարգիչը հարթ էկրանով նույնպես գրավում է քիչ տարածք սեղանի վրա: Սովորական համակարգիչները թեև կոչվում են սեղանի, բայց մեծ մասամբ դրանք դրվում են սեղանի տակը կամ գետնին և փաստորեն սեղանի վրա են մնում մոնիտորը, ստեղնաշարը և մկնիկը, որոնք իրականոմ շատ տեղ չեն գրավում:

Հիմա խանութներում կարելի է տեսնել համակարգչային սեղաններ, որոնք ունեն հնարավորություն անհրաժեշտության դեպքում թաքցնել ստեղնաշարն ու մկնիկը:

Էրգոնոմիկ

Ինչ է սա? Էրգոնոմիկան գիտություն է, որը գծագրում և դասավորում է իրերն այնպես, որ մարդիկ կարողանան կիրառել դրանք որքան հնարավոր է հարմարավետ ու ապահով: Էրգոնոմիկայի մասնագետներն ասում են, որ 1. համակարգչի ստեղնաշարը պետք է մոտ լինի ծնկի մակարդակին` հեշտ տպելու համար, 2. մոնիտորը պետք է դրված լինի ձեր դիմաց ձեռքի հեռավորության չափով, 3. մոնիտորի գագաթը պետք է համապատասխանի ձեր աչքերի մակարդակին: Փորձեք այս ամենին հասնել նոութբուքի միջոցով: Մի բառ` անհնար է:

Ակնհայտ է, որ սեղանի համակարգիչն ավելի էրգոնոմիկ է, քան նոութբուքը: Եվ ընդհանրապես, երկարատև աշխատանքների համար ավելի լավ է օգտագործել սեղանի համակարգիչ:

Կիրառություն

Էրգոնոմիկայի ոլորտներից մեկը կիրառականությունն է: Որոշ սահմափակությունների պատճառով նոութբուքը գտնվում է կիրառականության ավելի ցածր մակարդակի վրա, քան` սեղանի համակարգիչը: Քանի որ նոութբուքը փոքր է, ապա որոշ ստեղներ բացակայում են հիմնական ստեղնաշարից և դրանք համատեղված են մյուս ստեղների հետ, խոսքը գնում է հիմնականում թվերի մասին: Ստանդարտ ստեղնաշարով այս խնդիրը բացառված է:

Էկրանի հնարավորություն

Հիմնական մոնիտորները ունեն հետևյալ հնարավորությունները` 640x480 -- այսինքն 640 pixel-ը 480 pixel-ի համեմատ, մինչև 800x600, 1024x768 կամ բարձր:

Մի բան, որ ձեզ ուրիշները չեն ասի

Նոութբուքի էկրանն ունի հաստատուն կամ բնական հնարավորություն: Դուք կարող եք փոխել էկրանի ձևավորումը (գամմա, գույներ, պատկեր, մեծություն և այլն), բայց պատկերի կամ տառերի որակը կընկնի: Թեև մարդիկ կարծում են, որքան մեծ թվի վրա է էկրանի հնարավորությունը, այնքան լավ, բայց իրականում այդ հնարավությամբ պատկերները կորցնում են իրենց որակը: Այս դեպքում էկրանի վրա ամեն բան կլինի նորմայից փոքր և ոմանց համար կստեղծի տեսողական անհարմարավետություն:

Հիշեցեք, որ նոութբուք գնելուց, եթե հնարավորություն ունեք, գնեք մեծ էկրանով նոութբուք, որպեսզի մեղմեք տեսողական խնդիրերը:

###