Bookmark and Share

Nov 14, 2009

6 Քայլ Ձեր Համակարգիչն Արագացնելու Համար



Մենք ապրում ենք արագության դարաշրջանում և ամեն բանում ուզում ենք հասնել ամեն ինչի միանգամից: Դժվարությամբ ենք կանգառում սպասում մեր ավտոբուսին կամ որևէ ցանկացած հերթի մեջ ուզում ենք, որ մեր հերթը հասնի միանգամից: Սրճարաններում և ռեստորաններում ուզում ենք, որ մեր ուտեստը մատուցվի միանգամից, տանը և աշխատավայրում մեր գործի մեջ ուզում ենք միանգամից հասնել հաջողության:

Ավելին ասեմ, համակարգչային գիտությունը զարգանում է գերարագությամբ, և միայն նրա համար, որ հասնի մարդկանց կամ ավելի ճիշտ ասած սպառողի պահանջներին: Բոլորս աշխատելով համակարգչով` ուզում ենք, որ այն ցանկացած գործողություն կատարի արագությամբ:

Այս հոդվածի նպատակն այն է, որ ձեզ օգնենք առանց գումար վատնելու կրկնապատկեք ձեր համակարգչի արագությունը: Եթե դուք դեռ շատ հմուտ չեք համակարգիչն օգտագործելու մեջ, ապա այս հոդվածը կօգնի ձեզ արագացնելու ձեր համակարգիչը:

Անցնենք գործի:

Համակարգիչն անընդհատ, ամեն գործողության կամ ներբեռնելու (download) հետ կուտակում է տեղեկատվություն, որը համակարգչային լեզվով կոչվում է աղբ և այն կուտակվելով` դանդաղեցնում է համակարգչի գործնեությունը: Այդ կուտակումները ազդում են առաջին հերթին համակարգչի արագաշարժության վրա (RAM):

Կան հիմնական 6 քայլեր, որոնք կօգնեն արագացնել ձեր համակարգիչը: Դրանք հեշտ է կիրառելը, քանի որ այն, ինչը անելու ենք միասին մոտակա 5 րոպեների ընթացքում, արդեն ձեր համակարգչի մեջ է և մենք միայն օգտագործելու ենք ձեր համակարգչի հնարավորությունները:

1. Այս քայլը ամենահեշտն է և դժվար թե մեկը, որ պարբերաբար օգտագործում է համակարգիչ, այն կատարած չլինի: Բայց ապահովության համար ես ներառել եմ նաև այս քայլը:

Պարզապես մկնիկը պահեք էկրանի աղբամանի վրա (Recycle Bin),
recycle-bin1

Աջ սեղմումով կբացվի հետևյալ մենյուն, ապա ընտրեք (Empty Recycle Bin) և ‘OK’:
recycle-bin3


2. Հաջորդը, բացեք Internet Explorer –ը: Մտնում եք Tools բաժնի մեջ Internet Options,



explorer4


Ապա Internet Options բաժնում ընտրում եք General : Այս բաժնի մենյուի Browsing History մեջ սեղմում եք Delete:

explorer21
Այստեղ նշում եք Temporary Internet files և Cookies, իսկ ներքևում սեղմում Delete:
explorer31

3. Իսկ հիմա մաքրենք ձեր համակարգչի կոշտ սկավառակը ժամանակավոր ֆայլերից ու բազմապիսի համակարգչային տեղեկատվական աղբից:
Սեղմեք Start կոճակը (համակարգչի էկրանի աջ անկյունում), բացված մենյուից ընտրեք Accessories,
clean-up12

Հիմա սեղմեք Accessories և դրա մեջ ընտրեք System Tools, որի մեջ սեղմեք Disk Cleanup
clean-up2

Այստեղ ընտրեք Files from all users on this computer:
clean-up3
Հիմա Disk Cleanup-ը սկսում է հաշվել, թե որքան տարածք է հնարավոր ազատել ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Բացված մենյուի մեջ նշեք բոլոր այն կետերը, որոնք կարող են նպաստել տարածքի ազատմանը: Ապա սեղմեք OK: Այսպես ջնջվում են ցանկում ձեր նշած բոլոր կետերի պարունակությունը:
clean-up4
Ապա հայտնվում է այն պատուհանը, որը ցույց է տալիս ջնջվող ֆայլերը և դրանց վիճակագրությունը:clean-up5

4. Իսկ հիմա կատարելու ենք դեֆրագմենտացիա (անջատ հատվածների միացում): Այս գործողությամբ կոշտ սկավառակի վրա պատահական դասավորությամբ գտնվող ոչ սիստեմային ֆայլերը դասավորվում են ճիշտ հերթականությամբ` հնարավորություն տալով սիստեմին արագ գտնելու ձեր ցանկացած ֆայլերը:
Disk defragmentation-ը գտնվում է հենց Disk Cleanup –ի ներքևում: Սովորաբար սա երկար ժամանակ է պահանջում և կախված է նրանից, թե որքան մեծ ծավալ ունի ձեր կոշտ սկավառակը: Ահա ճիշտ հերթականությունը`Start, All Programs, Accessories, System Tools, Disk Defragmenter: Սեղմեք Analyze: Բախտավոր կգտնվեք, եթե ստանաք այս հաղորդագրությունը “You do not need to defragment this volume” <Այս անգամ դեֆրագմենտացիայի կարիք չկա>, այլապես սեղմեք Defragment: Կրկնում եմ այս գործողությունը սովորաբար պահանջում է երկար ժամանակ, նույնիսկ ժամեր:

5. Հիմա լավ կլինի համակարգիչը մաքրել լրտես ծրագրերից spyware scan-ով: Այս գործողությունները պետք է անել արդեն ունեցած ծրագրերով: Եթե չունեք, ապա կառաջարկեմ այս ծրագիրը, բայց կատարելու եք առ ցանց:

6. Վերջին քայլը այն է, որ մեկ անգամ ևս ստուգեք ձեր համակարգիչը հակավարակիչով (anti-virus), հավանաբար այդ գործողությունը արդեն արել եք, բայց ամեն դեպքում, եթե հակավարակիչ (anti-virus) չունեք, ապա կառաջարկեմ այս անվճար ծրագիրը: Անպայման ձեր համակարգիչը պաշտպանեք հակավարակիչով, քանի որ օր օրի ավելի են շատանում վարակիչ ծրագրերը, որոնց մեջ կան այնպիսիք, որ պարզապես կարող են անգործ դարձնել ձեր մեքենան:

Այս բոլոր քայլերը անելուց հետո ժամանակն է համակարգիչը Restart անել: Լավ կլինի ժամանակ առ ժամանակ կատարել այս քայլերը: Թեև սրանք բացարձակ չեն մաքրում ձեր համակարգիչը, բայց այնուամենայնիվ սրանք կօգնեն թեթևացնել ձեր ծանրաբեռնված համակարգիչը:

Հոգ տարեք ձեր գործիքի համար և այն կհոգա ձեր համար:

Ավելին Անգլերենով` այստեղ

No comments:

Post a Comment