Bookmark and Share

May 26, 2010

Money for Armenia

Money for Armenia

Mar 2, 2010

Կարդացեք Նախքան Կգնեք Նոութբուք

Ուզում եք գնել նոր նոութբուք? Շնորհավոր: Ուրեմն ուզում եք գնել մի թեթև, ուլտրաբարակ և փոխադրելի նոութբուք, թե նոութբուք բիզնեսի համար? Իսկ որ բրենդն եք նախընտրում. Dell, IBM, Sony, Toshiba, սա պարզապես տարածված բրենդներից մի քանիսն են:
Անշուշտ, երբ կանգնում ես ընտրության առաջ, մի քիչ խճճվում ես, բայց նոութբուք գնելը չպետք է լինի նոր լեզու սովորելու պես դժվար մի բան: Պարզապես պետք է գիտենալ, թե որն է ձեր կարիքը, պահանջները, որպեսզի ձեր գնած գործիքը բավարարի այդ պահանջները: Ինքներդ ձեզ տվեք այս երկու հարցերը.












1. Ինչպես եմ օգտագործելու այս համակարգիչը?

Ձեր կարիքներից ելնելով` կարող եք եզրակացնել, թե ինչ արագության համակարգիչ է ձեզ պետք, ինչպիսի մշակիչներով (պրոցեսոր), էկրանի չափսով, կոշտ սկավառակի մեծության և այլն: Նաև կախված է, թե որքան եք այն տանջելու, այսինքն, ուր եք տանելու. սրճարանից դասի, դասից ընկերոջ տուն կամ միգուցե այն հիմնականում օգտագործելու եք տանը սեղանի համակարգչի փոխարեն և այլն: Նաև կարևոր է, թե որքան շատ տեղեկություն եք պատրաստում պահել դրա մեջ, օրինակ շատերը սիրում են շատ երգեր ու ֆիլմեր պահել համակարգչի մեջ, որ կարիքի դեպքում դրանք լինեն հասանելի, կամ շատերը համակարգչի մեջ են պահում իրենց գրվածքային մշակիչները (օպերացիոն ծրագրերը), նկարները, սրանք բաներ են, որոնք գրավում են մեծ տեղ կոշտ սկավառակի (վինչեստր) վրա: Կամ արդյոք ձեզ պետք են անթել ինտերնետային (Wireless) հնարավորություններ կամ այլ հավելյալ հնարավորություններ, ամփոփված խոսափող, վեբտեսախցիկ, CD/DVD կարդացող/գրող սարքավար (դրայվ) և այլն? Եթե համակարգչով կատարելու եք գրաֆիկական աշխատանք կամ դիտելու եք տեսաֆիլմեր, ապա նման դեպքերում մեծ էկրանը և համակարգչի գրաֆիկական հնարավորությունները պետք է համապատասխանեն այդ կարիքներին:


2. Ինչպես գտնել այն նոութբուքը, որը կանի իմ ուզած հանձնարարությունները

Սովորաբար մարդիկ ձգտում են ունենալ բարակ համակարգիչ, որ իրականում քիչ տեղ է գրավում, բայց ասեմ ձեզ, որ միշտ չէ, որ բարակ համակարգիչը այն է, ինչ ձեզ պետք է: Պետք է գնելուց առաջ առաջին հերթին ուշադրությամբ կարդաք նրանց հնարավորությունները և հետո եղած տարբերակների միջից ընտրեք ձեր հավանած դիզայնով նոութբուքը: Մեր օրերում համակարգչային աշխարհը զարգանում է գերարագությամբ և այսօր ձեր տեսած համակարգիչը արդեն հին է, քանի որ այս վայրկյանին արտադրվում է դրանից արագը, բարակը, ու նոր հնարավություններով հագեցած ավելի լավը:














Ուլտրափոխադրելի

Այս նոութբուքերը սովորաբար լինում են բարակ, թեթև, որոնք չեն գերազանցում 1.5կգ-ը: Բայց այս համակարգիչները չունեն ուժեղ մշակիչներ (պրոցեսոր): Չունեն շատ մեծ տարողություն ունեցող կոշտ սկավառակ, շատերը նույնիսկ չունեն CD/DVD սարքավար (rome) և ամենակարևորը, որ թեթև նոութբուքը իր թեթևության համար պարտական է իր փոքր էկրանին (հիմնականում 12inch): Սրանք հիմնականում անընդհատ ճանապարհորդող մարդկանց կարիքների համար ստեղծված սարքեր են, որոնք պետք չէ, որ ունենան շատ մեծ հնարավորություններ, այլ ամենահիմնական կարիքները բավարարելու համար է: Ներկայումս դրանց անվանում են նեթբուք (netbook), ոչ թե նոութբուք (notebook): 

Թեթև և Բարակ 

Այս նոութբուքերը հիանալի գործիքն են ճանապահորդող բիզնեսմենների համար, որոնք ունեն հզոր մշակիչ, 14-inch էկրան և անթել ներցանցային կապի հնարավորություն, գումարած սրան, ունեն CD-RW/DVD սարքավար (drive): Ունեն նաև ուժեղ հիշողություն: Այս համակարգիչները մի քիչ ավելի ծանր են համեմատած նեթբուքերի և մի քիչ ավելի թանկ են: 
Սովորական Նոութբուք

Սրանք սեղանի համակարգչի լավագույն փոխարինողներն են, որոնք կարելի է նաև տեղափոխել: Կշռում են 2-3.5կգ և ունեն 14-inch կամ բարձր էկրան: Սրանց հիշողությունը և մշակիչի (պրոցեսոր) հնարավորությունները ավելի մեծ են, քան նախորդ մեր ուսումնասիրած համակարգիչներինը: 


Սեղանի Համակարգչին Փոխարինող

Արդեն անունը ամեն ինչ ասում է: Սրանց էկրանը 15-inch - 17-inch է, որը բավականին մեծ է խաղեր կամ տեսաֆիլմեր դիտելու համար: Սրանց մշակիչները ամենաուժեղն են, ունեն մեծ տարողություն ունեցող կոշտ սկավառակ (վինչեստր) և բարձր հիշողություն: Կշռում են 4-6 կգ: 













Որոշ տարրական գիտելիքներ ունենալով համակարգչի մասին և տեղյակ լինելով տերմիններին, կկարողանաք համակարգչի վաճառողին հասկացնել ձեր պահանաջը և ունեցած հնարավորությունը: 
Եվ հիշեք, որ համակարգչի աշխարհը գերարագ զարգացող ոլորտ է, այնպես որ ամենաշատը երկու տարին մեկ պետք է մտածել նոր համակարգիչ գնելու մասին և չմնալ հնի հույսին:

Հաջողություններ ձեր գնումներում:
###